Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են ՀՀ մի շարք մարզերից ՌԴ զինվորականների դուրսբերման շուրջ․ Պեսկով

Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը պայմանավորվել են ռուս զինվորականներին և սահմանապահներին դուրս բերել Հայաստանի որոշ շրջաններից, РИА Новости-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«2020 թվականի աշնանը հայկական կողմի խնդրանքով մեր զինվորականներն ու սահմանապահները տեղակայվել են Հայաստանի մի շարք շրջաններում։ Պայմանների փոխվելու պատճառով իրոք Փաշինյանն ու Պուտինը համաձայնության են եկել զինվորականների դուրսբերման հարցում»,- ասել է նա և հավելել, որ ռուս սահմանապահները կմնան հայ-թուրքական և հայ-իրանական սահմանին։

Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչությունը հայ գործընկերների հետ 1992 թվականի սեպտեմբերի 30-ի պայմանագրով իրականացնում է Թուրքիայի և Իրանի հետ սահմանների պաշտպանության ծառայությունը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print