Տեղումները կշարունակվեն

Հանրապետության տարածքում մայիսի 7-ին և 8-ին ժամանակ առ ժամանակ, 10-ի և 11-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 9-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 7-ին առանձին շրջաններում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։

Քամին արևմտյան է՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մայիսի 9-10-ը կբարձրանա 2-3 աստիճանով։

Երևանում մայիսի 7-ին և 8-ին ժամանակ առ ժամանակ, 10-ի և 11-ի ցերեկն սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ։ Մայիսի 9-ին, 10-11-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print