Սյունիքում մանկապարտեզի կիսանկուղային հարկից փրկարարները հեռացրել են մոտ 240 տոննա ջուր

Մայիսի 6-ին՝ ժամը 18:21-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գորիս քաղաքի մանկապարտեզներից մեկի ջրի խողովակի վնասվելու պատճառով ջրալցվել է նկուղային հարկը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Փրկարարները կիսանկուղային հարկից հեռացրել են մոտ 240 տոննա ջուր։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print