Մեր երթը նաև ինքնամաքրումի մասին է․ Բագրատ Սրբազան

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթով հասել է Հրազդան։

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարել է, թե ովքեր կգոռան, կճչան, պետք է հեռացվեն, սա կուռքերի շարժում չէ, այլ՝ արժանապատվության։

«Մեր երթը նաև ինքնամաքրումի մասին է, այս երթը բացարձակ անձի մասին չէ, ոչ էլ անձերի մասին է, մեզ մոտ առաջին ու վերջին շարքը նույնն է։ Ես որևէ կերպով չեմ ուզի որ սա դառնա կուռքերի շարժում, սա կուռքերի շարժում չէ, սա մարդկանց սրտերի մեջ արձանագրված այն բոլոր տեսակի տառապանքներից, նվաստացումներից, ստորացումներից այդ բոլորից ազատվելու, վերականգնվելու և ինքնամարքվելու ինքնաճանաչողության և ինքնագնահատական ունենալու շարժում է»,- ասել է նա երթի ընթացքում։ 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print