Որ դեպքում է հնարավոր Ուկրաինայում արևմտյան զորքի տեղակայումը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կրկնել է այն թեզը, որ դեմ չէ Ուկրաինա զորք ուղարկելուն։ The Economist-ին տված հարցազրույցում նա մանրամասնել է, որ նման քայլի կգնա, եթե Ռուսաստանը ճեղքի պաշտպանությունը, և Կիևը օգնություն խնդրի։

«Ինչպես ասացի, ես ոչինչ չեմ բացառում, քանի որ մենք բախվում ենք մեկին, ով ոչինչ չի բացառում»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Մակրոնը դեռևս հավատարիմ է Ուկրաինայում զորքերի հնարավոր տեղակայման վերաբերյալ իր դիրքորոշմանը։

Ֆրանսիայի ղեկավարի խոսքով՝ եվրոպացի դաշնակիցները «չափազանց երկար են տատանվել և սահմանել իրենց գործողությունների սահմանները նրա վերաբերյալ, թե ով է ագրեսորը և ով չունի այդ սահմանները»։

«Ֆրանսիան մի երկիր է, որը ռազմական միջամտություններ է իրականացրել, այդ թվում՝ վերջերս: Մենք մի քանի հազարանոց զորք տեղակայեցինք Սահելում՝ պայքարելու ահաբեկչության դեմ, որը կարող էր մեզ համար վտանգ ներկայացնել: Մենք դա արեցինք ինքնիշխան պետությունների խնդրանքով: Եթե ռուսները ճեղքեին պաշտպանությունը և եթե Ուկրաինայի կողմից խնդրանք լիներ, ինչը այսօր չկա, մենք օրինական կերպով պետք է ինքներս մեզ այս հարցը (զորքերի տեղակայման վերաբերյալ-Խմբ.) տանք »,- ասել է նա։

Միաժամանակ Մակրոնն ընդգծել է, որ ամբողջությամբ չի գաղտնազերծի իր ծրագրերը, քանի որ դա կարող է թուլացնել բուն Ֆրանսիայի անվտանգությունը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print