«Ուրալ»-ի վթարից տուժած 12 զինծառայող դեռ հիվանդանոցում է

Պաշտպանության նախարարությունից հաղորդագրություն են տարածել․

«Ապրիլի 12-ին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած 20 զինծառայողներից 8-ն ավարտել են բուժումը և դուրս գրվել հոսպիտալից։

12 զինծառայողները, այդ թվում՝ նախկինում ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողը, շարունակում են բուժում ստանալ մասնագիտացված բաժանմունքներում։ Զինծառայողների առողջական վիճակը գնահատվում է բավարար, նրանք նույնպես առաջիկայում կավարտեն բուժումը և դուրս կգրվեն հոսպիտալից»:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print