Ավտովթար Սյունիքում․ կան վիրավորներ

Վթարի հետևանքով 5 հոգի, որոնց մեջ կան նաև երեխաներ, մարմնական վնասվածքներով  տեղափոխվել են «Կապան» բժշկական  կենտրոն: 

Այսօր` ապրիլի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 12։20-ի սահմաններում Կապան-Քաջարան ավտոճանապարհի ժողովրդին հայտնի Վահանավանքի խաչմերուկում բախվել են «Nissan X-Trail» և «Honda CRV» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի, որոնց մեջ կան նաև երեխաներ, մարմնական վնասվածքներով  տեղափոխվել են «Կապան» բժշկական  կենտրոն: 

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառակության Կապանի թիվ 54 հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները։

Օպերատիվ են գործել նաև շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print