Քննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցության ընթացքն ու հեռանկարները

Ապրիլի 22-ին ՀՀ պաշտպանության նախարարություն է այցելել Չեխիայի Հանրապետության պաշտպանության նախարարության արդյունաբերական համագործակցության գործակալության գլխավոր տնօրեն Ռադկա Կոնդերլովայի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում եղել են նաև չեխական ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչներ։

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարները, ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print