Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան-Սևան ճանապարհը

Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան-Սևան ավտոճանապարհը իրենց բողոքը՝ հայտնելով սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն և ըստ որի Տավուշի մարզից 4 գյուղ պետք է հանձնվի Ադրբեջանին։

«Ուզում ենք, որ սա օրինակ դառնա, ժողովուրդը քնած է, տեղներից իրար չեն գալիս։ Սա բոլորի խնդիրն է, սա մեր երկրի ցանկացած քաղաքացու խնդիրն է, պետք է բոլորն էլ ոտքի կանգնեն, ամենքը վախեցած, նստած են։ Չի կարելի այդպես, Տավուշից վերջացրին, վաղը Գեղարքունիք են գալու։ Մենք ոչ մեկին հող չունենք տալու։ Այստեղ ոչ մի կուսակցական հարց չկա, թող ոչ մի կուսակցական խաղեր չտան այստեղ»,- լրագրողների հետ զրույցում ասաց ճանապարհը փակած քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ բնակիչ էլ նշեց, որ հարցը վերաբերում է բոլորին՝ առանց տարբերակում դնելու։

«Ինչ տավուշեցի, ինչ ղարաբաղցի, ինչ գեղաքունիքցի, բոլորս էլ մեկ ենք, մենք հայրենիք ունենք, հայրենիք սիրող ենք, որ ասում են՝ ինչ անենք, ում կողքին կանգնենք, եկեք՝  իրար կողք կանգնենք։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print