Ռուսական բանակը հարվածել է Օդեսային և Կիևին

Ապրիլի 23-ի գիշերը ռուս զինվորականները «Շահեդ» անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով գրոհել են Օդեսան և Կիևը։ Օդեսայում հարձակման հետևանքով տուժել է յոթ մարդ, այդ թվում՝ երկու երեխա, հայտնում են տեղական իշխանությունները, գրում է Current Time-ը։

«Օդեսայում հարձակման հետևանքով վնասվել են բնակելի շենքեր, հրդեհ է բռնկվել։ Մեր փրկարարներին հաջողվել է փրկել 34 մարդու, նրանցից 3-ը՝ երեխա։ Յոթ մարդ վիրավորվել և տուժել է, նրանցից երկուսը երեխաներ են»,- գրել է Օդեսայի շրջանային վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը։ Տեղական Telegram-ալիքները հաղորդել են  հզոր պայթյունների մասին: Օդեսայի քաղաքապետ Գենադի Տրուխանովը հրապարակել է ավերված երկհարկանի տների լուսանկարներ, որոնք հավանաբար վնասվել են անօդաչու թռչող սարքերից։

Մինչ այդ, Կիևի մարզային վարչակազմի ղեկավար Սերգեյ Պոպկոն հայտնել էր, որ Ուկրաինայի մայրաքաղաքի վրա գրոհած բոլոր «Շահեդները» խոցվել են։ «Հակառակորդի բոլոր թիրախները ոչնչացվել են հակաօդային պաշտպանության ուժերի կողմից։

Մայրաքաղաքում ավերածություններ կամ զոհեր չեն գրանցվել», – հայտնել է Կիևի վարչակազմի Telegram-ալիքում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print