Հրապարակվել են վթարի հետևանքով մահացած զինծառայողների անունները

ՀՀ պաշտպանության նախարարությունը հրապարակել է այսօր «Ուրալ»-ի վթարի հետևանքով մահացած զինծառայողների անունները:

«Վթարի հետևանքով մահացած զինծառայողներն են`

Արեգ Արմենի Քերոբյան,
Սլավիկ Վարդանի Վարդանյան,
Դավիթ Համբարձումի Հակոբյան,
Ժոզեֆ Մելքոնի Ազոլյան։

Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին»,-ասված է հաղորդագրությունում։

ՊՆ-ից հայտնում են, որ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով ընթանում է քննություն․ «ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է նախաձեռնված քրեական վարույթի մասին, ուստի ԶԼՄ գործընկերներին հորդորում ենք դեպքի հանգամանքների վերաբերյալ սխալ և չճշտված տեղեկություններ չհրապարակել»։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print