Վարդան Ջհանյանի ուղերձը՝ Երկրաբանի օրվա առթիվ

Հայ երկրաբանների մի քանի սերունդներ իրենց անուրանալի ավանդն են ունեցել օգտակար հանածոների ուսումնասիրության, արդյունահանման ու Հայաստանի արդյունաբերության զարգացման դժվարին գործում:

Հայ երկրաբանների մի քանի սերունդ իրենց անուրանալի ավանդն են ունեցել օգտակար հանածոների ուսումնասիրության, արդյունահանման ու Հայաստանի արդյունաբերության զարգացման դժվարին գործում: Այս մասին նշված է Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանի՝ Երկրաբանի մասնագիտական տոնի առթիվ շնորհավորական ուղերձում:

«Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ այս կարևոր մասնագիտական օրվա կապակցությամբ:

Անցյալում շատերիս երազած ուժեղ, զարգացած և անկախ Հայաստան ունենալու երազանքի իրականացումն ասոցացվել է օրնիբուն աշխատելու, այդ թվում նաև երկրաբանի ազնիվ ու քրտնաջան աշխատանքի հետ:

Հայ երկրաբանների մի քանի սերունդներ իրենց անուրանալի ավանդն են ունեցել օգտակար հանածոների ուսումնասիրության, արդյունահանման ու Հայաստանի արդյունաբերության զարգացման դժվարին գործում, հայտնաբերել են խոշոր հանքավայրեր, որոնք մինչև այսօր հազարավոր ընտանիքների ապահովում են արժանապատիվ աշխատանքով և երկրի տնտեսության համար կայուն հիմք են հանդիսանում:

Վստահ եմ, մեր երկրի տնտեսության զարգացմանն ու հզորացմանը միտված բազում ծրագրերի ամենաարագ ու արդյունավետ իրականացումները անմիջականորեն կապված են հանքարդյունաբերության և, հատկապես, «կանաչ տնտեսության» անցմամբ պայմանավորված կրիտիկական մետաղների աճող պահանջարկի հետ: Դրա համար մեզանից յուրաքանչյուրից պահանջվում է նվիրվածություն և համախմբած ամենօրյա աշխատանք, որի ներուժն ու պատրաստակամությունն այսօր մենք՝ բիզնեսի ներկայացուցիչներս տեսնում ենք ակադեմիական հանրության շրջանում։

Կրկին շնորհավորում եմ «Երկրաբանի օրվա» առթիվ և մաղթում եմ ծրագրերի իրականացում, նոր հաջողություններ, բեղմնավոր և արդյունավետ աշխատանք» ,- նշված է ուղերձի մեջ, որն ընթերցել է Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության տնօրեն Վոլոդյա Կիրակոսյանը՝ ԵՊՀ-ում տեղի ունեցած՝ երկրաբաններին նվիրված միջոցառմանը:

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կառավարության ներկայացուցիչներ, ԵՊՀ ռեկտորը, պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողներ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահը, գիտնականներ և երկրաբաններ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print