Չենք մոռացել Ղարաբաղի տեղահանված հայերին. Լեյեն

Լեյենն ընդգծեց՝ նախորդ սեպտեմբերից 30 մլն եվրո է տրամադրվել ԼՂ հայերին, կշարունակեն օգնել։

Բրյուսելում մեկնարկել է ԵՄ հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, ԵՄ արտաքին հանձնակատար Ժոզեպ Բորելի ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը։  

«Ողջունում ենք ձեր ջանքերը ժողովրդավարական բարեփոխումների ուղղությամբ՝ անկախ ճնշումներից։ Գնահատում ենք ձեր ջանքերը ՌԴ դեմ պատժամիջոցների պահպանման համար, որը, մասնավորապես, կապահովի, որպեսզի մահաբեր զենքերը չանցնեն ՌԴ ձեռքը։ Հիմա կխոսենք նաև ընդլայնված համագործակցության մասին։ Մենք չենք մոռացել Ղարաբաղի տեղահանված հայերին։ Նախորդ սեպտեմբերից 30 մլն եվրո ենք տրամադրել և կշարունակենք օգնել ձեզ», – նշել է Լեյենը։ 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print