📹Հայաստանին առաջիկա 4 տարվա համար 270 մլն եվրո դրամաշնորհ կտրամադրենք. Լեյեն

Զուգահեռ, ԵՄ-ն կշարունակի ներդրումներ անել ՀՀ վերականգնվող էներգետիկայում և Վրաստանի հետ կապուղիներին։

Բրյուսելում մեկնարկել է ԵՄ հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, ԵՄ արտաքին հանձնաժողովի նախագահ Ժոզեպ Բորելի ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը։

Ուրսուլա ֆոն դեր Լեյենը նշել է. «Մենք խոստանում ենք ուս-ուսի կանգնել Հայաստանի հետ և խոսել մեր գործընկերության ապագա տեսլականի մասին։ Նպատակը Հայաստանի աճն ու դիմադրողականությունն է․ առաջիկա 4 տարվա համար կհատկացվի 270 մլն եվրոյի դրամաշնորհ։ Մենք ներդնում ենք Հայաստանի հասարակության դիմադրողականությանը աջակցելու, տաղանդներին ու բիզնեսին օգնելու, տնտեսական աճի ու նոր շուկաներ մտնելու համար։ Մենք պատրաստ ենք ներդրում անել առանցքային ենթակառուցվածքային ծրագրերում, օրինակ, Սև ծովի էլեկտրական մալուխը, որը կարող է մաքուր և վերականգվող էներգիա բերել ԵՄ-ին։ Զուգահեռ, կշարունակենք ներդրումներ անել ՀՀ վերականգնվող էներգետիկայում և Վրաստանի հետ կապուղիներին։ Ողջունում ենք ձեր «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը։ Եվ վերջապես, մենք նոր մոտեցումներ ունենք առևտրային դիվերսիֆիկացիայի, ավիացիայի ու միջուկային էներգետիկայի համար»։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print