Ադրբեջանում ուսումնավարժանքներ են անցկացվում

Հատուկ ջոկատայինները կատարել են խիստ ցրտի պայմաններում մարտական առաջադրանքներ։

Ադրբեջանի զինված ուժերում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժանքներ խիստ ցրտի պայմաններում։

Ըստ այդ երկրի պաշտպանական գերատեսչության՝ հատուկ ջոկատայինները կատարել են խիստ ցրտի պայմաններում մարտական առաջադրանքներ՝ գոյատևման հմտությունների կատարելագործման նպատակով։

Նշում են, որ հատուկջոկատայինները իրականացրել են գիշերվա ընթացքում հակառակորդի դիրքեր ներխուժելու պայմանական գործողություններ։

Ուսումնավարժանքների ընթացքում անձնակազմը նաև զբաղվել է լեռներ մագլցելով։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print