Հռոմի պապը կոչով դիմել է Հայաստանին և Ադրբեջանին

Կոչ եմ անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել բանակցությունները հարաբերությունների կարգավորման համար։

Քրիստոսի հրաշափառ Հարության առիթով վեհափառ հայրապետը շնորհավորեց կաթոլիկներին Սուրբ Զատիկի կապակցությամբ և ժողովրդին դիմեց ավանդական պատգամով և օրհնեց Urbi et Orbi («Քաղաքին և աշխարհին»):

«Կոչ եմ անում բանակցություններ վարել Հայաստանի և Ադրբեջանի միջև, որպեսզի միջազգային հանրության աջակցությամբ նրանք կարողանան շարունակել երկխոսությունը, օգնել տեղահանվածներին, հարգել ու պահպանել տարբեր կրոնական դավանանքների պաշտամունքի վայրերը և հասնել խաղաղության համաձայնագրի»,- ասել է հովվապետը։

Վեհափառը կոչ էր արել նաև Ռուսաստանին և Ուկրաինային գերիներ փոխանակել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով, իսկ իսրայելցիներին և պաղեստինցիներին հորդորել է հրադադար հաստատել:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print