ԶՊՄԿ ներկայացուցիչները մասնակցել են «Ապագա ճարտարագետ» էքսպոյին

ԶՊՄԿ ընկերության` 4600-ը գերազանցող աշխատակիցներից շուրջ 700-ը ճարտարագետ են, հանքավայրում արտադրության կազմակերպումից մինչև պատրաստի արտադրանքի ստացման գործընթացները վերահսկում և համակարգում են ճարտարագետները:

ԶՊՄԿ ներկայացուցիչներն այսօր մասնակցել են ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի կազմակերպած «Ապագա ճարտարագետ» էքսպոյին։

ԶՊՄԿ-ն ողջունում է նման նախաձեռնությունները, և շահագրգռված է Կապանի մասնաճյուղի զարգացմամբ, քանի որ այն տարածաշրջանում ճարտարագետներ պատրաստող միակ բուհն է, իսկ այսօրվա շրջանավարտը մեր վաղվա աշխատակիցն է:

ԶՊՄԿ ընկերության` 4600-ը գերազանցող աշխատակիցներից շուրջ 700-ը ճարտարագետ են, հանքավայրում արտադրության կազմակերպումից մինչև պատրաստի արտադրանքի ստացման գործընթացները վերահսկում և համակարգում են ճարտարագետները:

Նաև նշենք, որ ընկերությունում պարբերաբար արտադրական պրակտիկա են անցնում ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի ուսանողները:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print