Աբու Դաբիում կկառուցվի աշխարհի առաջին eSports կղզին

Էլեկտրոնային սպորտի պրոֆեսիոնալ խաղացողներին և սկսնակներին հասանելի կլինեն հարյուրավոր խաղային համակարգիչներ, վերլուծական գործիքներ, մարզիչներ, պատշաճ սնունդ և հանգիստ։

Հայտնի է դարձել, որ Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանությունները սկսել են հսկա լողացող քաղաքի շինարարությունը համակարգչային խաղերի սիրահարների և խաղերում հմուտ պրոֆեսոնալների համար։ Նրանք ծրագրում են 260 միլիոն դոլար ներդնել նախագծում, այս վայրը դարձնելով գլխավոր գրավիչ կենտրոն աշխարհի բոլոր էլեկտրոնային մարզիկների համար։

Համալիրը կգտնվի Աբու Դաբիի սրտում գտնվող կղզում. այն կունենա մարզման բազա, մրցաշարի հրապարակներ և կացարաններ։ Էլեկտրոնային սպորտի պրոֆեսիոնալ խաղացողներին և սկսնակներին հասանելի կլինեն հարյուրավոր խաղային համակարգիչներ, վերլուծական գործիքներ, մարզիչներ, պատշաճ սնունդ և հանգիստ։ Կլինեն նաև մանկական ճամբարներ ապագա կիբերմարզիկների համար։

Անհայտ է, թե երբ կավարտվի նախագիծը, սակայն, հաշվի առնելով ԱՄԷ-ի կառուցման տեմպերը, ակնկալվում է, որ շինարարությունը տասնամյակներ չի տևի, և արաբ շեյխերը կկարողանան գրավիչ հզոր կենտրոն ստեղծել բոլորի համար։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print