Մարտի 26-ի լույս 27-ի գիշերը Արարատյան դաշտի որոշ հատվածներում սպասվում է 0․․․-1 աստիճան ցուրտ

Մարտի 26-ի լույս 27-ի գիշերը, լուսադեմին՝ ժամը 6։00-7։00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատյան դաշտի առանձին հատվածներում օդում սպասվում է 0․․․-1 աստիճան ցուրտ։ Այս մասին տեղեկացնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից:

«Մասնագիտական վերլուծությունները ցույց են տվել, որ սպասվող բացասական ջերմաստիճանի շատ կարճ տևողությունը և փոքր արժեքները առանձնապես չեն կարող ազդել ծաղկած պտղատուների վրա»,- ասված է հաղորդագրության մեջ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print