Սյունիքի մի քանի գյուղերում էլեկտրական շչակ է գործարկվելու

ՆԳՆ փրկարար ծառայությունը խնդրում է չանհանգստանալ։

Մարտի 27-ին՝ ժամը 11:15-ին, Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Իշխանասար, Բռնակոթ, Արևիս, Դաստակերտ, Նժդեհ, Սառնակունք, Տորունիք, Աղիտու, Անգեղակոթ, Գորայք և Շաղատ գյուղերում անցկացվելու են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունքներ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ:

ՆԳՆ փրկարար ծառայությունը խնդրում է չանհանգստանալ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print