Նոր ատոմակայանի կառուցման համար ՀՀ-ն առաջարկներ է սպասում մի շարք երկրներից․ Ատոմակայանի տնօրեն

Այս պահին թե՛ «Ռոսատոմի», թե՛ մյուս պետությունների հետ, որոնք նոր ատոմակայաններ կառուցելու փորձ ունեն, աշխատանքներ ու քննարկուներ են անցկացվում։

Նոր ատոմակայանի կառուցման համար ՀՀ-ն, բացի ՌԴ-ից, առաջարկներ է սպասում նաև Հարավայից Կորեայից, Չինաստանից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից։Այս մասին Սոչիում կայացած «Ատոմէքսպո-2024» միջազգային համաժողովի շրջանակում ճեպազրույցի ժամանակ ասաց Հայկական ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը։

«ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը կարող է գնահատական տալ նոր կառուցվող ատոմակայանի թե՛ հզորության, թե՛ հետագա խնդիրների վերաբերյալ, որը  ընդհանուր առմամբ մեծ նախագիծ է, որ պահանջում է բավականին լուրջ ուսումնասիրություն թե՛ իր էներգետիկ հզորությունների առումով, թե՛ տեղակայման տեղանքի ընտրության առումով»,-ասել է նա։

Նա տեղեկացրեց, որ այս պահին թե՛ «Ռոսատոմի», թե՛ մյուս պետությունների հետ, որոնք նոր ատոմակայաններ կառուցելու փորձ ունեն, աշխատանքներ ու քննարկուներ են անցկացվում։

«Մեր նպատակն է՝ ստանանք ժամանակակից ու անվտանգ, գնային առումով էլ մրցունակ կայան»,- նշեց Մարտիրոսյանը։

«Նոր ատոմակայանի կառուցման ավարտը, սովորաբար, հաշվարկվում է աշխատանքների մեկնարկից 8-12 տարի, որն իր մեջ ներառում է նախագծային և շինարարության փուլերը, ինչպես նաև հետագայում գործարկման փուլը։ Սակայն է ոչ թե 10, 20 տարվա համար, այլ մեր ապագա սերունդների համար, ու մինչև 100 տարի աշխատանքային ռեսուրս այն պետք է ունենա։ Մինչև 1000 ՄՎտ հզորության ռեակտորի մասին է խոսքը գնում»,- ասաց նա։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print