Ռումբի ահազանգ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռում

Ուղևորուհին հայտարարել է ռումբի մասին, քանի որ նյարդայնացել է բորտուղեկցորդուհու հեռախոսազրույցից։

Տեղեկություն է տարածվել, որ Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանից Երևան մեկնող օդանավ բարձրանալիս մի կին տեղեկացրել է, որ իր պայուսակում ռումբ կա։

Ըստ նույն հաղորդումների` թռիչքը որոշ ժամանակով հետաձգվել է, իսկ տեղում աշխատում են իրավապահները:

Ավելի ուշ պարզվել է, որ ուղևորուհին հայտարարել է ռումբի մասին, քանի որ նյարդայնացել է բորտուղեկցորդուհու հեռախոսազրույցից։

«Պայթուցիկի մասին արտահայտությունը կատակ է եղել»,- RT-ին հայտնել են իրավապահ մարմիններում ունեցած աղբյուրները:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print