Սպասվում է առանց տեղումների եղանակ

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Հանրապետության տարածքում մարտի 24-ի ցերեկը, 26-ի գիշերը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 26-ին կեսօրից հետո դեպի երեկո, 25-ին շրջանների զգալի մասում, 27-ին առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով։ Մարտի 26-ի երեկոյան ժամերին առանձին վայրերում սպասվում է նաև ամպրոպ։ 

Քամին արևմտյան է՝ 2-5 մ/վ, մարտի 26-ին և 27-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևանում մարտի 24-ի ցերեկը, 26-ի և 27-ի գիշերը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 26-ին կեսօրից հետո դեպի երեկո, 25-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ: Մարտի 27-ի ցերեկը հնարավոր է կարճատև անձրև։ 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print