Ավտովթար-վրաերթ. 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

Բախման հետևանքով «Mercedes»-ն էլ բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Opel»-ին և «Mitsubishi» բեռնատարին, իսկ «Renault»-ն էլ մասամբ հայտնվել է կանաչ գազոնում։

Այսօր՝ մարտի 23-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։

Ժամը 14։55-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են Լոռու մարզի բնակիչներ 23-ամյա Արեն Պողոսյանի վարած «Mercedes», 70-ամյա Գագիկ Շիրմազանյանի վարած «Renault» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamsyan.com-ը, 3 հոգի տեղափոխել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Բախման հետևանքով «Mercedes»-ն էլ բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Opel»-ին և «Mitsubishi» բեռնատարին, իսկ «Renault»-ն էլ մասամբ հայտնվել է կանաչ գազոնում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print