Հայտնի է դարձել` ովքեր են ենթադրյալ ահաբեկիչները

Ձերբակալվածները Տաջիկստանի քաղաքացիներ են։

BAZA-ն հայտնում է, որ ենթադրյալ հանցագործների ավտոմեքենան կանգնեցվել է Բրյանսկի մարզում։

Նշվում է, որ 6-ից 2-ը ձերբակալվել են, 4-ը փախուստի դիմել։ Ձերբակալվածները Տաջիկստանի քաղաքացիներ են։

Դեռևս պաշտոնապես հաստատված չէ, որ հենց նրանք են ահաբեկիչները։

BAZA-ն նաև հաղորդում է, որ հայտնի է դարձել 6 ենթադրյալ ահաբեկիչներից չորսի ինքնությունը, որոնք կրակ են բացել «Կրոկուս Սիթի Հոլլում»։

1) Նասրիդինով Մահմադրասուլ 37 տարեկան

2) Իսմոնով Ռիվոժինին 51 տարեկան

3) Սաֆոլզոդա Շոհինջոն 21 տարեկան

4) Նազարով Ռուստամ 29 տարեկան:

Հիշեցնենք՝ մարտի 22-ի երեկոյան «Կրոկուս Սիթի Հոլլ»–ում համերգից առաջ հրաձգություն և հրդեհ է տեղի ունեցել։ Քննչական կոմիտեի վերջին տվյալներով՝ զոհվել է առնվազն 60 մարդ, սակայն գերատեսչությունում նշել են, որ այդ թիվը դեռ կարող է աճել: Առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հայտնել է, որ հոսպիտալացվել է 115 մարդ, որոնցից 5 – ը երեխաներ են, 60 մեծահասակ և մեկ երեխա ՝ ծանր վիճակում: Հարուցվել է քրեական գործ՝ ահաբեկչության դեպքի առթիվ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print