Թուրքիան և ԱՄՆ-ն համաձայնության են եկել հակառուսական պատժամիջոցներին նոր սխեմայի շուրջ

Վաշինգտոնը նախկինում անհապաղ պատժամիջոցներ էր կիրառում թուրքական ընկերությունների նկատմամբ, որոնք կասկածվում էին Ռուսաստանի հետ առևտրային գործունեություն իրականացնելու համար։

Թուրքիայի և ԱՄՆ-ի իշխանությունները պայմանավորվել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պահպանման նոր համակարգի շուրջ, գրում է Hurriyet թերթը՝ հղում անելով աղբյուրներին

Դրա փոխանցմամբ՝ Վաշինգտոնը նախկինում անհապաղ պատժամիջոցներ էր կիրառում թուրքական ընկերությունների նկատմամբ, որոնք կասկածվում էին Ռուսաստանի հետ առևտրային գործունեություն իրականացնելու համար։

Այժմ, նոր պայմանավորվածությունների համաձայն, ամերիկյան իշխանությունները նախ կտեղեկացնեն Անկարային այս մասին և կպահանջեն անհրաժեշտ տեղեկատվություն։ Եթե Թուրքիան հետաքննություն անցկացնի և արդյունքների մասին տեղեկացնի ԱՄՆ-ին, «անհրաժեշտության դեպքում միջոցներ կձեռնարկվեն», գրում է հրատարակությունը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print