Ձերբակալվել է «Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորված անձին տեսակցության եկած քաղաքացին

Արդյունքում՝ վերջինիս ներքնաշորի միջից հայտնաբերվել է փաթեթ, որում առկա են եղել ընդհանուր 3,51 գրամ քաշով, մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, առանձնացված բուսական զանգվածներ։

Քրեակատարողական ծառայությունը հայտնում է, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները մարտի 19-ին՝ ժամը 13։15-ի սահմաններում, խուզարկության են ենթարկել կալանավորված անձի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացի Է․Վ․-ին։

«Արդյունքում՝ վերջինիս ներքնաշորի միջից հայտնաբերվել է փաթեթ, որում առկա են եղել ընդհանուր 3,51 գրամ քաշով, մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, առանձնացված բուսական զանգվածներ։

Քաղաքացի Է․Վ․-ն ձերբակալվել է օպերատիվ ծառայողների կողմից և հայտնաբերվածի հետ միասին ներկայացվել ՔԿ Արմավիրի մարզային քննչական վաչության Վաղարշապատի քննչական բաժին»,- նշված է հաղորդագրության մեջ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print