Ֆրանսիայի ՊՆ-ն հերքում է Ուկրաինա զինվորական անձնակազմ ուղարկելու ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարի հնչեցրած տեղեկությունը

Ֆրանսիայի զինված ուժերի նախարարությունը հերքում է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինի հնչեցրած տեղեկությունները Ուկրաինայում ֆրանսիացի զինվորականների ներկայության և այդ երկիր 2 հազար հոգանոց զորախումբ ուղարկելու Փարիզի պատրաստակամության մասին:

Փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Գործակալությունը հայտարարել է, որ այս տեղեկատվությունը «զանգվածային ապատեղեկատվության համակարգված օգտագործման մաս է»։

«Մենք առավելագույն զգոնության կոչ ենք անում»,- ասվում է X սոցիալական ցանցում հրապարակված հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ստացած տվյալների համաձայն, Ֆրանսիան արդեն նախապատրաստվում է զորախումբ՝ Ուկրաինա ուղարկելու համար։ Սկզբնական փուլում այն կկազմի մոտ երկու հազար մարդ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print