Ռուսաստանում մեկնարկել են նախագահական ընտրությունները

Քվեարկությունը կտևի երեք օր։

Ռուսաստանում մեկնարկել են նախագահի ընտրությունները։ Մարտի 15-ի առավոտյան առաջինն ընտրատեղամասերը բացվել են երկրի արևելյան շրջաններում, այնուհետև նաև ամբողջ երկրում։ Այս մասին հաղորդում են ռուսական լրատվամիջոցները։

Քվեարկությունը կտևի երեք օր։ ՌԴ տարածաշրջանների մեկ երրորդում ընտրողները կարող են քվեարկել նաև էլեկտրոնային եղանակով։

«ՌԻԱ Նովոստի»-ն նշում է, որ 2024 թվականին առաջին անգամ է, որ Ռուսաստանում նախագահի ընտրություններն անցկացվում են երեք օր։ Սրանք առաջին նախագահական ընտրություններն են 2020 թվականի սահմանադրական բարեփոխումներից հետո, ըստ որոնց երկրի ղեկավարի պաշտոնը տվյալ անձը կարող է զբաղեցնել 2 անգամ՝ 6 տարի ժամկետով։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print