🎥Հայտնի են ՈւԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի զույգերը

Մրցաշարի կիսաեզրափակիչները կկայանան մայիսի 3-ին, երրորդ տեղի հանդիպումը և եզրափակիչը՝ մայիսի 5-ին:

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացել է ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ զույգերի վիճակահանությունը:

Միմյանց դեմ կմրցեն «Բարսելոնան» և պորտուգալական «Սպորտինգը», մյուսում՝ պորտուգալական «Բենֆիկան» և իսպանական «Մալյորկան» («Պալմա Ֆուտզալ»): Մրցաշարի կիսաեզրափակիչները կկայանան մայիսի 3-ին, երրորդ տեղի հանդիպումը և եզրափակիչը՝ մայիսի 5-ին:

Նշենք, որ Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի «4-ի եզրափակիչը» առաջին անգամ է կայանալու Հայաստանում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print