հեղուկ գազ տեղափոխող ավտոմեքենայի վրայից ցիստեռնը պոկվել է

Դեպքի վայր են ժամանել հրշեջներն ու պարեկները:

Այսօր՝ մարտի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 09։50-ի սահմանում հեղուկ գազ տեղափոխող DAF մակնիշի ավտոցիստեռի վրայից Նոյեմբերյան-Իջևան ավտոճանապարհի Բաղանիս գյուղի վարչական տարածքում դեռև անհայտ հանգամանքներում ցիստեռը պոկվել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պոկվելու հետևանքով ցիստեռնը գլորվել և հայտվել է ձորում։ Դեպքի վայր են ժամանել հրշեջներն ու պարեկները:

Ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան։ Դեպքի փաստով ՊԾ Տավուշի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print