Երևան-Երասխ ճանապարհին մեքենան հարվածել է ոչխարի հոտին

Հարվածի հետևանքով 28 ոչխար տեղում սատկել են։

Այսօր՝ մարտի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 17:50-ի սահմաններում Toyota Land cruiser prado մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ավտոճանապարհի 33 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, Ավշար գյուղի վարչական տարածքում, հարվածել է ճանապարհի չթույլատրելի հատվածով տեղափոխվող ոչխարի հոտին։

Հարվածի հետևանքով 28 ոչխար, որոնց մեծ մասը՝ մայրացու, տեղում սատկել են, իսկ ավտոմեքենան մոտ 182 մետր առաջ ընթանալով՝ արգելակել է այն։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print