Ես և մեր թիմը փորձելու ենք գտնել նոր ուղիներ Հայաստանի տնտեսության զարգացման համար. Պապոյան

Բոլոր ուղղություններով պետք է ավելացնենք մեր առևտրաշրջանառությունը:

Ես իմ հարցազրույցներում նշել եմ, որ տնտեսության դվերսիֆիկացումը այն իրավիճակը չէ, երբ քո մեկ առևտրային գործընկերը փոխարինվում է բոլորովին մակ այլով, այլ այն, երբ դու ունես մի քանի խոշոր առևտրային գործընկեր և բազմաթիվ փոքր առևտրային գործընկերներ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Էկոնոմիկայի նորանշանակ նախարար Գևորգ Պապոյանը։

«Ես և մեր թիմը անընդհատ և ամենօրյա աշխատանքով որոնելու ենք և փորձելու ենք գտնել նոր ուղիներ Հայաստանի տնտեսության զարգացման համար։ Բոլոր ուղղություններով պետք է ավելացնենք մեր առևտրաշրջանառությունը»,- ասել է Պապոյանը։

Հարցին կա՞ն այլ երկրների հետ այս պահին բանակցություններ, Պապոյանը նշեց, որ այլ երկրների հետ բանակցություններ մշտապես եղել են և կլինեն։ Նախարարը օրինակ բերեց վարչապետի Եգիպտոս կատարած այցը՝ նշելով, որ այցը ունեցել է նաև տնտեսական մեծ բաղադրիչ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print