Հայտնի են Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակին հավակնողները

Մբապեն դուբլի հեղինակ դարձավ «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղում, Քեյնը երկու գոլ խփեց «Լացիոյի» դեմ խաղում։

ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը ներկայացրել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակին հավակնող չորս ֆուտբոլիստների անունները։

Նրանք են ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն, Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը, «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Մանուել Ականջին և «ՌԲ Լայպցիգի» պաշտպան Վիլի Օրբանը։

Մբապեն դուբլի հեղինակ դարձավ «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղում, Քեյնը երկու գոլ խփեց «Լացիոյի» դեմ խաղում։

Պաշտպան Օրբանը մեկ գոլ խփեց Մադրիդի «Ռեալի» դարպասը, որը ոչ-ոքի բերեց գերմանական թիմին։ Ականջին իր թիմի առաջին գոլը խփեց «Կոպենհագենի» դեմ խաղում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print