Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը կվերանորոգի Մեղրիի բազմաբնակարան շենքերի տանիքները

Մեղրիի համայնքապետարանը տեղեկացնում է, որ մարտի 5-ին, ի դեմս համայնքի ղեկավար Բ. Ս. Զաքարյանի և «Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունը` ի դեմս գլխավոր տնօրեն Ա. Գ. Բելյաևի, կնքեցին թիվ 05032024 պայմանագիրը:

Կողմերի փոխադարձ համաձայնությամբ «Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունը, ի դեմս գլխավոր տնօրեն Ա. Գ. Բելյաևի պարտավորվեցին 2024թվականի ընթացքում կազմակերպել Մեղրի համայնքում բնակելի բազմաբնակարան շենքերի տանիքների նորոգումը և վերակառուցումը, որի համար նախատեսել են հատկացնել 80.000.000/ութսուն միլիոն/ ՀՀ դրամ:

Կից Ձեզ ենք ներկայացնում Սյունիքի մարզի Մեղրի համայնքի բնակելի բազմաբնակարան շենքերի ցանկը, որոնք ընդգրկված են թիվ 05032024 պայմանագրում`

1. ք. Ագարակ, Փ. Սայաթ-Նովա, Շ. 1

2. ք. Ագարակ, Փ. Սայաթ-Նովա, Շ. 4

3. ք. Ագարակ, Փ. Չարենցի, Շ. 1

4. ք. Ագարակ, Փ. Չարենցի, Շ. 3

5. ք. Ագարակ, Փ. Չարենցի, Շ. 4

6. ք. Ագարակ, Փ. Չարենցի, Շ. 5

7. ք. Ագարակ, Փ. Չարենցի, Շ. 8

8. ք. Ագարակ, Փ. Չարենցի, Շ. 24

9. ք. Մեղրի, Փ. Զ. Անդրանիկի, Շ. 28

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print