Համահայկական ձմեռային 2–րդ խաղերի բացումը տեղի կունենա Ջերմուկում

Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի կազմակերպման և անցկացման կազմկոմիտեի անդամները` ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ, այսօր այցելել են Ջերմուկ։

Համահայկական ձմեռային 2–րդ խաղերի բացման արարողությունը կանցկացվի 2025 թ. փետրվարին Ջերմուկում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

«Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի կազմակերպման և անցկացման կազմկոմիտեի անդամները` ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ, այսօր այցելել են Ջերմուկ, շրջել 2025 թվականի փետրվարին կայանալիք Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի բացման համար նախատեսված վայրում»,– նշված է հաղորդագրության մեջ:

Ծանոթանալով պայմաններին՝ որոշում է կայացվել խաղերի բացման միջոցառումն անցկացնել Ջերմուկում:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարին ուղեկցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը և այլք:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print