Բայրամովն ու Աբդոլլահիանը հանդիպել են

Բայրամովը Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին տեղեկացրել է նաև տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին։

Տեղի է ունեցել Ադրբեջանի ու Իրանի արտգործնախարարների հանդիպումը։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ քննարկվել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր։

Նշվում է, որ Բայրամովը Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին տեղեկացրել է նաև տարածաշրջանում տիրող իրավիճակի, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի հեռանկարների մասին։

Բայրամովը նաեւ նշել է, թե Հայաստանի կողմից երրորդ կողմերի ներգրավումը չի ծառայում խաղաղությանն ու կայունությանը տարածաշրջանում, ինչպես նաև Հայաստանին զինելու որոշ պետությունների փորձերը վտանգ են ներկայացնում խաղաղ գործընթացի համար։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print