ԱԷՄԳ-ն կօգնի Ճապոնիային

Ատոմակայանում վերջին տարիներին մի քանի անհամապատասխանություններ են հայտնաբերվել, ինչը հանգեցրել է կայանը չշահագործելուն 2021թ.։

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) մասնագետները կօգնեն Ճապոնիային ապահովել երկրում եւ աշխարհում ամենահզոր «Կասիվաձակի-Կարիվա» ԱԷԿ-ի պաշտպանությունը հնարավոր ահաբեկչական գրոհներից, ԱԷԿ-ը գտնվում է Նիիգատա պրեֆեկտուրայում, տեղեկացրել է Kyodo գործակալությունը։

Նրա տվյալներով՝ ԱԷՄԳ մասնագետների խումբը կզննի կայանը, կգնահատի եւ հանձնարարականներ կպատրաստի հակաահաբեկչական անվտանգության գծով։ Ատոմակայանում վերջին տարիներին մի քանի անհամապատասխանություններ են հայտնաբերվել, ինչը հանգեցրել է կայանը չշահագործելուն 2021թ.։

Երկու տարվա ընթացքում օբյեկտի օպերատորը՝ Tokyo Electric Power-ը (TEPCO), հասել է առաջընթացի անվտանգության հարցում։ Մասնավորապես, խստացվել են ահաբեկչական գրոհները հետ մղելու միջոցները, եղանակային պայմաններին արձագանքելը, կատարելագործվել է միջուկային նյութերի պաշտպանության սարքավորումը։ 2023թ. վերջին Ճապոնիայում հանվել է կայանի շահագործման արգելքը, բայց նրա վերագործարկման համար անհրաժեշտը է տեղի իշխանությունների համաձայնությունը։ Ենթադրվում է, որ ԱԷՄԳ-ն կօգնի վերջնականապես լուծել այդ հարցը։

«Կասիվաձակի-Կարիվա» ԱԷԿ-ը գտնվում է Ճապոնական ծովի ափին։ Աշխարհում առաջինն է յոթ ռեակտորների հզորությամբ, որը գերազանցում է 8,2 հազար ՄՎտ-ն։ Ճապոնիայի կառավարությունը որոշել է վերանայել քաղաքականությունը, որը նախատեսում է հրաժարում նոր ԱԷԿ-ների շինարարությունից, եւ ակտիվացնել ռեակտորների վերագործարկման աշխատանքը, որոնք կանգնեցվել էին 2011թ. «Ֆուկուսիմա-1-ի» վթարից հետո։ Ցուցակում հայտնվել են «Կասիվաձակի-Կարիվայի» վեցերորդ եւ յոթերորդ էներգաբլոկները։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print