ՌԴ քաղաքացիները մոտոցիկլով վթարի են ենթարկվել

Մոտոցիկլավարն ու ևս 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։

Այսօր՝ մարտի 2-ին, մոտոցիկլի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 15։00-ի սահմաններում «BMW» մակնիշի մոտոցիկլը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 96․8 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է։

Մոտոցիկլավարն ու ևս 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։

Նրանք ամուսիններ են՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ 40-ամյա Արտյոմ Յարցևն ու 34-ամյա Յուլիա Յարցևան։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print