«Ադրբեջանական ավիաուղիները» սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը Բաքվից Նախիջևան ուղևորային թռիչքներ իրականացնելու համար՝ 2021 թվականից
Բաքուն շուրջ 90.000 եվրո է վճարել Հայաստանին՝ 2023 թվականին Հայաստանի օդային տարածքով դեպի Նախիջևան և հակառակ ուղղությամբ թռիչքների համար. X-ի իր միկրոբլոգում գրել է ադրբեջանցի փորձագետ Ֆուադ Շահբազը՝ հղում անելով «Ադրբեջանական ավիաուղիներ» (AZAL) ազգային ավիաընկերությանը:
Հիշեցնենք, որ «Ադրբեջանական ավիաուղիները» սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը Բաքվից Նախիջևան ուղևորային թռիչքներ իրականացնելու համար՝ 2021 թվականի հոկտեմբերի 6-ից։

