Ֆրանսիայի Սենատում կոչ են արել Հայաստանին CAESAR հրետանային զենք մատակարարել

Զեկուցողները նաև նշել են ֆրանսիական Arquus ընկերության կողմից 24 միավոր Bastion զրահամեքենայի մատակարարման և ներկայումս արտադրվող ևս 26 պատվերի մասին, որոնք պետք է ուղարկվեն։ 

Ֆրանսիայի սենատի պաշտպանության հանձնաժողովում լսումներ են եղել երկրի 2024թ. ռազմական բյուջեի և Ֆրանսիայի ռազմական արտահանումների վերաբերյալ։ Մասնավորապես, խոսվել է Հայաստանի համար Thales ընկերության 3 հատ GM200  ռադարի պատվերի և MISTRAL «երկիր-օդ» հրթիռների մատակարարման մասին: Զեկուցողները նաև նշել են ֆրանսիական Arquus ընկերության կողմից 24 միավոր Bastion զրահամեքենայի մատակարարման և ներկայումս արտադրվող ևս 26 պատվերի մասին, որոնք պետք է ուղարկվեն։ 

Զեկուցողները նշել են, որ Ֆրանսիայի իշխանությունները նախաձեռնել են Հայաստանին «պաշտպանական» սպառազինության մատակարարում և նշել, որ ինչպես ցույց տվեց Ուկրաինայի պատերազմը, պաշտպանական և հարձակողական զենքերի այս տարբերակումը իրականում այնքան էլ գործառնական չէ․ 

«Եկեք չկրկնենք նույն սխալները՝ ուշ մատակարարելով սարքավորումները, որոնք անհրաժեշտ կլինեն ի սկզբանե։ Ահա թե ինչու մենք պետք է արագ արձագանքենք Հայաստանի իշխանությունների բոլոր խնդրանքներին, մասնավորապես՝ հրետանու անհրաժեշտության վերաբերյալ։ Զեկուցողները խորհուրդ են տալիս, որ CAESAR հրետանային համակարգերի մատակարարումը հնարավորինս շուտ ուսումնասիրվի՝ հաշվի առնելով այս սարքավորման արդյունավետությունը և Nexter-ի նոր արտադրական հզորությունները 2024թ․ (արտադրանքի ծավալն ամսական 2 հատից հասցնել 6-ի, հնարավորության դեպքում՝ նաև 8-ի)»:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print