Նոյեմբերի 17-18-ին Մեղրիում տեղի ունեցան միջազգային գիտաժողով և աշխատաժողով։ Կազմակերպիչը ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտն էր ԵՊՀ-ի հետ համատեղ՝ «Երկիր և մշակույթ» համազգային կազմակերպության ու հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամի աջակցությամբ։ Զեկույցները վերաբերում էին պատմական Արևիք գավառի պատմամշակութային ժառանգությանը։







