Աշխարհի տարբեր անկյուններում սկսված զինված բախումները ոչ միայն չեն մարում, այլև աշխարհագրությունը մեծացնելու նշաններ են ցույց տալիս։ Քաղաքագետ Հերմինե Մխիթարյանի խոսքով՝ ասել, թե երրորդ համաշխարհային պատերազմը գործնական փուլ է մտել, դժվար է։ Սակայն հնարավոր է, որ մի քանի տարի հետո այս օրերի իրադարձությունները հենց այդ տրամաբանությամբ ներկայացվեն։







