«Արծվաբույն» տարեցների սպասարկման կենտրոնում ևս վերջին շաբաթներին աշխատել են ծանրաբեռնված: Արցախից տեղահանված տարեցների են ընդունել, ապրելու պայմաններ ստեղծել,մինչև կորոշվի՝ ով մշտական բնակություն կհաստատի այստեղ, ով՝ ոչ: Եվ ինչքան էլ տարեցները շրջապատվեն հոգատարությամբ ու խնամքով, միևնույն է, յուրաքանչյուրն իր օջախն է ուզում, անգամ եթե այն Արցախում է մնացել:







