ԵՄ-ն այնքան մտահոգ չէ Երեւանի եւ Բաքվի հարաբերությունների կարգավորմամբ. Միխայիլ Գալուզին

Այսօր ԵՄ-ում ասում են, որ պատրաստ են հարթակ տրամադրել, բայց միևնույն ժամանակ լրիվ անտեսում են մյուս մասնակիցների ցանկությունները։

Եվրամիությունը մտահոգ է ոչ թե Երեւանի եւ Բաքվի հարաբերությունների կարգավորմամբ, այլ նրանով, որ տարածաշրջանից դուրս մղի Ռուսաստանին։ Այս մասին ՌԲԿ-ի հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը։

«Նախ, Հայաստանը և Ադրբեջանը պետք է որոշեն, թե իրենց համար ինչ կազմով է ավելի հարմար քննարկումներ անցկացնել։  Ինչպես տեսնում ենք, Եվրամիությունը մտահոգված է ոչ այնքան կարգավորմամբ, որքան Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու հարցով։ Եվ դրանում ես տեսնում եմ ընդհանուր արևմտյան կուրսի մի մասը՝ հասնելու անհասանելիին, ինչը նրանք փորձում են անվանել Ռուսաստանի միջազգային մեկուսացում։ Սա այդ ընթացքի դրսեւորումներից է։ Այսօր ԵՄ-ում ասում են, որ պատրաստ են հարթակ տրամադրել, բայց միևնույն ժամանակ լրիվ անտեսում են մյուս մասնակիցների ցանկությունները։ Այսինքն, Եվրամիությունը հնարավոր է համարում թելադրել ուրիշներին՝ ովքեր կարող են մասնակցել, ովքեր՝ ոչ։ Ռուսաստանը երկար տարիներ այս վաղեմի հակամարտության կարգավորման համար ջանքեր է գործադրում։ 2020թ. աշնանը մենք կարեւոր միջնորդ էինք եռակողմ պայմանավորվածությունները մշակելիս։ Բոլոր ուղիները, որոնք նշված էին այդ պայմանավորվածություններում, հափշտակել են Եվրամիությունն ու ԱՄՆ-ն։ Բայց այնպես, ասես Ռուսաստանը դրանց հետ ոչ մի կապ չունի։

Եվ Եվրամիությունը, կարգավորմանն օգնելու, այլ ոչ թե իր իրավիճակային շահերից ելնելով՝ մեր ձեռքբերումներից օգտվելու փոխարեն, Ռուսաստանին մեղադրում է բոլոր մահացու մեղքերի մեջ՝ սեպտեմբերի 19-ի դեպքերի համատեքստում», – ասել է փոխարտգործնախարարը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print