Մեկ ամսից ավելի է՝ Շվանիձորի միջնակարգ դպրոցում «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի շրջանակում անգլերեն է դասավանդում Աննա Ավագյանը։ Երիտասարդ մանկավարժը եկել է հեռավոր գյուղ՝ ավելի նորարարական մեթոդներով սերունդներ կրթելու, համայնքային կյանքում փոփոխություններ մտցնելու առաքելությամբ։ Նրա համար ուսուցչի օրը լավագույն առիթն էր այս կարևոր մասնագիտությունն արժևորելու համար։ Դիտեք տեսանյութը՝ առանց մեկնաբանության։







