Վենետիկի պատմական կենտրոնի հետ ավտոմոբիլային և երկաթուղային կամուրջներով միացած Մեստրե թաղամասում մարդատար ավտոբուսը մխրճվել է ցանկապատի մեջ և 10 մետրից ընկել երկաթուղային գծերի վրա։
Առնվազն 21 մարդ է զոհվել, 12-ը՝ վիրավորվել Վենետիկի մայրցամաքային հատվածում ավտոբուսի էստակադայից ընկնելու հետևանքով, հայտնում է ANSA-ն։
Վենետիկի պատմական կենտրոնի հետ ավտոմոբիլային և երկաթուղային կամուրջներով միացած Մեստրե թաղամասում մարդատար ավտոբուսը մխրճվել է ցանկապատի մեջ և 10 մետրից ընկել երկաթուղային գծերի վրա։

Դեպքի վայրում աշխատում են փրկարարները։ Վենետիկի քաղաքապետ Լուիջի Բրյունարոն ասել է, որ դա «մեծ ողբերգություն է»:

«Տասնինը մահացել են տեղում, երկուսը մահացել են հիվանդանոցում, ուստի ընդհանուր թիվը այժմ 21 է: Որոշ տուժածներ լավ են, բայց ոմանք ծանր վիճակում են», – Reuters-ը մեջբերում է քաղաքապետի խոսքերը:
Վենետիկի քաղաքապետի խոսքով՝ մահացածների թվում չորս երեխա կա։

Ըստ իտալական լրատվամիջոցների՝ բախումից հետո ավտոբուսը բռնկվել է։

