Տանկը տեղափոխել են Բաքվի ռազմավարների պուրակ։
Ադրբեջանցիներն ապամոնտաժել են Շուշիի տանկ-հուշարձանը և տեղափոխել Բաքվի ռազմավարների պուրակ, հայտնում է ԱՊԱ գործակալությունը։
«Այդ հրասայլը համարվել է Ղարաբաղյան առաջին պատերազմում հայերի «հաղթանակի» խորհրդանիշը»,- ասվում է ԱՊԱ-ի հրապարակած հաղորդագրությունում:
1992 թվականի մայիսի 8-ին հաղթանակով առաջինը Շուշի հասած հայկական տանկը պատերազմից հետո դարձել էր հուշարձան՝ հաղթանակի խորհրդանիշ:




