Ադրբեջանը համաներում է նախատեսում զենքը վայր դրած արցախցի զինվորականների համար․ Հաջիեւ

Ներկայումս մենք տեսնում ենք առանձին բանակային խմբերի եւ սպաների, որոնք հրապարակային հայտարարություններ են արել, որ չեն հաշտվելու եւ շարունակելու են դիմադրությունը։

Ադրբեջանը համաներում է նախատեսում արցախցի զինվորականների համար, ովքեր կհրաժարվեն իրենց զենքից եւ վայր կդնեն դրանք։ Այս մասին Reuters-ին ասել է Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեն Հաջիեւը։

«Անգամ նախկին զինվորականների համար ենք նախատեսում համաներում կամ ակնարկում ենք դրա հնարավորության մասին»։ Հաջիեւը նշել է, որ եղել են զինվորականներ, որոնք հայտարարել են, թե շարունակելու են դիմադրությունը։

«Ներկայումս մենք տեսնում ենք առանձին բանակային խմբերի եւ սպաների, որոնք հրապարակային հայտարարություններ են արել, որ չեն հաշտվելու եւ շարունակելու են դիմադրությունը։

Որոշ փոքր խմբեր էլ անտառներ են գնում։ Բայց մենք դա չենք համարում մեծ մարտահրավեր մեր անվտանգության համար: Իհարկե, դա որոշակի դժվարություններ կառաջացնի, բայց՝ ոչ այդքան մեծ մասշտաբով»,- ասել է Հաջիեւը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print