Պետդեպը Վրաստանի նախկին գլխավոր դատախազին ներառել է պատժամիջոցների ցանկում

Պետդեպը Պարցխալաձեին անվանել է «վրաց-ռուս օլիգարխ»։

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Վրաստանի նախկին գլխավոր դատախազ Օթար Պարցխալաձեի նկատմամբ։

Հայտարարության մեջ ԱՄՆ պետդեպը Պարցխալաձեին անվանել է «վրաց-ռուս օլիգարխ»։ Ինչպես նշված է ամերիկյան ֆինանսների նախարարության կայքում, Պարցխալաձեն Ռուսաստանի քաղաքացիություն ունի։

ԱՄՆ պետդեպարտամենտը հավելյալ նշում է, որ Պարցխալաձեի դեմ պատժամիջոցները կապված են Վրաստանում ռուսական ազդեցության ուժեղացման հետ։ 

«Պարցխալաձեն պարբերաբար այցելում է Ռուսաստան, և ԱԴԾ-ն, ելնելով Ռուսաստանի շահերից, օգտագործում է նրան՝ վրացական հասարակության և քաղաքականության վրա ազդելու համար»․ ասվում է զեկույցում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print